Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը
17/10/2014 17:41

Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների տեղական ինքնակառավարման մասին օրենքը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Գերագույն Ռադան օրենքը ընդունել էր սեպտեմբերի 16-ին, իսկ հոկտեմբերի 14-ին այն ուղարկվել է նախագահին:

Օրենքը համաձայն, հակաահաբեկչական գործողության վայրերում 3 տարով ինքնակառավարման հատուկ կարգ է մտցվելու: Այդ շրջաններում գործելու են տեղական ոստիկանական ուժեր, որոնք ենթարկվելու են այդ շրջանների ղեկավարությանը:

Փաստաթղթի համաձայն, Ուկրաինայի արևելքում անցկացվելու են տեղական ընտրություններ:

Նշվում է, որ նոր օրենքը բացառում է ռազմական գործողությունների մասնակիցների քրեական հետապնդումը:
 

Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը