Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակիչներին
17/10/2014 18:49

Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակներում:

Նախորդող հրապարակում՝  Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին

Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակիչներին