Հայաստանում ամուսնալուծություններն աճել են 35,5 %-ով
17/10/2014 17:23

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են 35,5 %-ով

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են 35,5 %-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավաբան Մարինե Ֆարմանյանը:

«Եթե 1990-ին 1000 ամուսնությանը բաժին էր ընկնում 154 ամուսնալուծություն, ապա 2014 թ. այդ թիվը հասել է 258-ի»,- ասաց նա:

Իրավաբանի խոսքով՝ ամուսնալուծության պատճառները շատ տարբեր են՝ սոցիալական ցանցերից սկսած մինչև ամուսնու ցածր աշխատավարձ:

Անդրադառնալով ամուսնական պայմանագրերին՝ իրավաբանը ասաց, որ դրա կիառումը ապագայի հարց է:
 

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են 35,5 %-ով