Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվեց զբաղեցրած պաշտոններից
17/10/2014 11:56

Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվեց զբաղեցրած պաշտոններից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Արմեն Գևորգյանն ազատվել է Տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնից: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախորդող հրապարակում՝  Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց