Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը
17/10/2014 18:57

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: 

Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին: 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը