Մաշկը թարմացնելու 5 պարզ միջոց
17/10/2014 20:04

Մաշկը թարմացնելու 5 պարզ միջոց

1 ժամվա ընթացքում անհնար է խնդրահարույց մաշկի առողջությունը վերականգնել, իսկ այն թարմացնել և ձգել` լիովին հանրավոր է: Դրա համար հետևեք մեր խորհուրդներին:

Խմեք կիրտոնի հյութ: Վիտամին C-ն ամենաուժեղ հակաօքսիդանտներից մեկն է: Կիտրոնի հյութն արագացնում է մաշկի բջիջների վերականգնողական պրոցեսները: Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է կես բաժակ ջուր, կես կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ մեղր:

Դրեք թաց և տաք թրջոցներ: Սկսեք տաքից, որը հետզհետե փոխարինեք սառով: Այնուհետ հաստ շերտով յուղոտ քսուք օգտագործեք: 10 րոպե հետո մաքրեք այն, ինչը չի ներծծվել:

Ընտրեք լույսն անդրադարձող կոսմետիկա: Դա վերաբերում է և՛ տոնային քսուքներին, և՛ դիմափոշուն:

Օգտագործեք բրոնզեգույն կոսմետիկան: Այն մաշկին թարմ և առողջ տեսք է տալիս: Բրոնզագույն միջոցները քսեք ծնոտի տակ, քթի ծայրին, այտոսկրերին, ճակատի դուրս եկած հատվածում և ականջի ծայրին:

Դեմքը լվացեք տաք ջրով, որպեսզի մաշկը հագենա սննդարար նյութերով: Դա նաև շատ լավ ֆիքսում է դիմահարդարումը:  

Մաշկը թարմացնելու 5 պարզ միջոց