Բարաք Օբամայի բանկային քարտը չեն ընդունել ռեստորանում
18/10/2014 11:39

Բարաք Օբամայի բանկային քարտը չեն ընդունել ռեստորանում

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նյու-յորքյան ռեստորաններից մեկում չի կարողացել վճարել ճաշի համար բանկային քարտով,  քանի որ բանկը գտել է, որ քարտի փոխանցումը կասկածելի է:

Դեպքը պատահել է մեկ ամիս առաջ և Բ. Օբաման պատմել է այդ մասին ուրբաթ օրը, երբ բանկային փոխանցումների անվտանգության խստացման շուրջ հանդես էր գալիս ելույթով:

Նախագահի խոսքով, նա այնքան քիչ է օգտագործում բանկային քարտ, որ վճարման փորձը բանկի անվտանգության համակարգը գտել է կասկածելի և հրաժարվել է փոխանցումը հաստատել: Ճաշի համար վճարել է կինը` Միշել Օբաման:

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների կենսաթոշակային գումարների փոխանցումների անվտանգության չափանիշները խստացնել: Այս մասին տեղեկացնում է interfax-ը:
 

Բարաք Օբամայի բանկային քարտը չեն ընդունել ռեստորանում