Երևանում այսօր հնարավոր է անձրև և ամպրոպ
18/10/2014 10:09

Երևանում այսօր հնարավոր է անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Հոկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում այսօր և վաղը գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: 18-ի ցերկը, 19-ին , 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը սպասվում է +19-ից +21 աստիճան, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան, հոկտեմբերի 19-ի գիշերը սպասվում է +7-ից +9 աստիճան:

 

Երևանում այսօր հնարավոր է անձրև և ամպրոպ