Հատուկ ծրագիր՝ Հայաստանում և Արցախում վիրտուալ ճանապարհորդելու համար
18/10/2014 17:15

Հատուկ ծրագիր՝ Հայաստանում և Արցախում վիրտուալ ճանապարհորդելու համար

Այժմ կարելի է 3D ճանապարհորդություններ իրականացնել դեպի Արցախ և Հայաստանի պատմական հուշարձաններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Հայկական գանձեր» նոր ինտերակտիվ նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանը:

Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ նախագիծը ներբեռնողները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր պատմությանը և մշակույթին:

Վլադիմիր Սոֆյանը նշեց, որ նախագիծը առայժմ հասանելի է միայն Ipad-ների համար, սակայն աշխատանքներ են տարվում այն զարգացնելու համար:

Այժմ անվճար կարելի է «այցելել» միայն Տաթևի վանական համալիր, իսկ մյուս վայրեր «այցելության» համար պետք է վճարել:
«Այցելությունից» բացի կարելի է նաև վիրտուալ մոմ վառել:

Մշակողների խոսքով՝ նախագծում դեռևս ներառված չեն հայկական պատմամշակութային շատ վայրեր:

Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչի նպատակով էլ առաջիկայում հեռուստամարաթոն կկազմակերպվի:

 

Հատուկ ծրագիր՝ Հայաստանում և Արցախում վիրտուալ ճանապարհորդելու համար