.jpg)
18/10/2014 16:18
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ` Հայոց Արևելյան թեմ
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ` Հայոց Արևելյան թեմ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր քննարկելու համար: