Մատվիենկո. ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ կօգտագործվի ԵՄ-ի փորձը
18/10/2014 13:25

Մատվիենկո. ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ կօգտագործվի ԵՄ-ի փորձը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու է ԵՄ-ի փորձի հիման վրա:

Itar-tass-ի փոխանցմամբ, Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ի պայմանագրի մեջ կան կանոններ և օրենքներ, որոնք ընդհանուր են բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում ԵՄ-ի համար:

Նրա խոսքով, ԵՏՄ-ում որոշումները ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա և այդտեղ չկան մեծ եղբայրներ և փոքր եղբայրներ: Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը վավերացվել  է խորհրդարանների կողմից և ոչ մի խոչընդոտ գոյություն չունի, որպեսզի այն սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:

Նա հավելել է, որ ԵՏՄ-ի ստեղծումով խոսք չի գնում ԽՍՀՄ-ի վերականգնման մասին:

 

Մատվիենկո. ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ կօգտագործվի ԵՄ-ի փորձը