Գայի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել
18/10/2014 10:39

Գայի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել

Այսօր՝ ժամը 06.37-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1991 թ.) բախվել է էլ.սյանը և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղևոր Ն. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Գայի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել