Առաջիկա քառօրյայում ընդգրկվել են 119 հարց և 26 միջազգային պայմանագիր
18/10/2014 10:28

Առաջիկա քառօրյայում ընդգրկվել են 119 հարց և 26 միջազգային պայմանագիր

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 4 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 119 հարց և 26 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 20-ի նիստում:  

Առաջիկա քառօրյայում ընդգրկվել են 119 հարց և 26 միջազգային պայմանագիր