Վթարից 4 օր անց ուղևորուհին մահացել է հիվանդանոցում
18/10/2014 15:00

Վթարից 4 օր անց ուղևորուհին մահացել է հիվանդանոցում

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախօրեին ժամը 23:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունում բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված պատահարի պահին մեքենայում գտնվող ուղևորներից մեկը՝ 1973 թ. ծնված Մարիամ Թորոսյանը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 

Վթարից 4 օր անց ուղևորուհին մահացել է հիվանդանոցում