Ստեփանավանի օդանավակայանի տարածքից ցանկապատի 6 հենասյուն են գողացել
18/10/2014 13:50

Ստեփանավանի օդանավակայանի տարածքից ցանկապատի 6 հենասյուն են գողացել

Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գագիկ Չ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հենասյունները վերցվել և ի պահ են հանձնվել օդանավակայանում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությանը:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
 

Ստեփանավանի օդանավակայանի տարածքից ցանկապատի 6 հենասյուն են գողացել