ԱՄՆ-ում 19-ամյա երիտասարդը սպանել է ծնողներին և քրոջը՝ ժառանգության համար
18/10/2014 17:01

ԱՄՆ-ում 19-ամյա երիտասարդը սպանել է ծնողներին և քրոջը՝ ժառանգության համար

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Օքլահոմա նահանգի բնակիչ 19-ամյա Ալան Հրուբիին, ով մեղադրվում է իր ծնողների և քրոջ սպանության մեջ: Այս մասին հայտնում է News.ru-ն:

Ալանը ոստիկանությունում խոսոտվանել է, որ սեփական ծնողներին և քրոջը սառնասրտորեն սպանել է իր պատքերը տալու և շքեղ ապրելու համար: Երիտասարդը «The Marlow Review» թերթի հիմնադրի որդին է:

Հոկտեմբերի 9-ին Ալանը գնդակահարել է հորը՝ Ջոն Հրուբիին, մորը՝ Քեթրինին և 17-ամյա քրոջը, ապա գնացել Դալլաս, որտեղ կազմակերպվել էր ֆուտբոլի մրցաշար:

Նա կանգ է առել հյուրանոցում, իսկ սոցիալական ցանցերի իր էջերում նշել է, թե ուսանողական հանրակացարանում է: 

Նրա ծնողների և քրոջ դիերը հայտնաբերվել են հոկտեմբերի 13-ին:

Ալանը խոստովանել է իր մեղքն ու բացատրել՝ որպես միակ ժառանգորդ նա հույս է ունեցել ստանալ մեծ ժառանգություն ու մարել պարտքերը:  

Երիտասարդին ձերբակալել են: Տեղի դատախազությունը մտադիր է նրա համար մահապատիժ պահանջել: 
 

ԱՄՆ-ում 19-ամյա երիտասարդը սպանել է ծնողներին և քրոջը՝ ժառանգության համար