Վարչապետն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգույթյանը վերաբերող հարցեր
20/10/2014 18:15

Վարչապետն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգույթյանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 

Վարչապետն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգույթյանը վերաբերող հարցեր