Արմեն Աշոտյան. 1074 սոցիալապես անապահով ուսանող կսովորի պետպատվերով
20/10/2014 11:42

Արմեն Աշոտյան. 1074 սոցիալապես անապահով ուսանող կսովորի պետպատվերով

Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

«Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման (բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող), որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:

ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն:

Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն»,- գրել է նախարարը:

Արմեն Աշոտյան. 1074 սոցիալապես անապահով ուսանող կսովորի պետպատվերով