Մեկնարկել են դպրոցական աշնանային արձակուրդները
20/10/2014 13:05

Մեկնարկել են դպրոցական աշնանային արձակուրդները

Այսօրվանից Հայաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այս տարի առաջին դասարանցիներն ավելի երկար կհանգստանան` երկու շաբաթ, իսկ երկրորդից մինչև տասներկուերորդ դասարանցիները կհանգստանան մեկ շաբաթ, մինչև հոկտեմբերի 29-ը:

Ն. Հովհաննիսյանը նաև հավելեց, որ Արագածոտնի և Արմավիրի մարզերում աշնանային արձակուրդներից միայն մի քանի դպրոց չի օգտվելու` կապված բերքահավաքի կամ ջեռուցման խնդիրների հետ:

 

Մեկնարկել են դպրոցական աշնանային արձակուրդները