Փարիզի թատրոնում ներկայացման կեսից դուրս են հրավիրել փարանջայով կնոջը
20/10/2014 20:31

Փարիզի թատրոնում ներկայացման կեսից դուրս են հրավիրել փարանջայով կնոջը

Փարիզի «Grand opera» թատրոնի ղեկավարությունը ներկայացման ժամանակ դուրս է հրավիրել փարանջայով կնոջը՝ նշելով, որ նրա հագուստը անընդունելի է: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Թատրոնի ղեկավար Ժան Ֆիլիպ Տյելեն հաստատել է միջադեպը՝ նշելով, որ կնոջը դուրս են հրավիրել թատրոնի դերասանների պատճոռով. 

«Մի քանի դերասաններ հրաժարվում էին շարունակել ելույթը, եթե հենց առաջին շարքում նստած այդ կինը չբացի դեմքը»,- ասել է Ֆիլիպ Տյելեն: 

Թատրոնի անվտանգության աշխատակիցները մոտեցել են փարանջայով կնոջն ու պահանջել կամ բացել դեմքը, կամ հեռանալ: 

Կինն ու նրան ուղեկցողները լքել են դահլիճը: 

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Ֆրանսիայում ընդունվել է օրենք, ըստ որի, արգելվում է հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրել: 

Փարիզի թատրոնում ներկայացման կեսից դուրս են հրավիրել փարանջայով կնոջը