Ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է կեղծ անձնագիր
20/10/2014 19:44

Ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է կեղծ անձնագիր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2003 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծվել են Լուսինե Վ.-ին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը, և նրա անվամբ կեղծ հիմքերով տրվել ու ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է կեղծ անձնագիր