.jpg)
20/10/2014 19:23
Դադարեցվել է էթիկայի հանձնաժողովի անդամ Արեգ Շուշյանի լիազորությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը` որոշում եմ դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արեգ Շուշյանի լիազորությունները»,- ասված է նախագահի հրամանագրում: