Էրեբունիի որոշ փողոցներում ջուր չի լինի
20/10/2014 19:33

Էրեբունիի որոշ փողոցներում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված,  վաղը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

Էրեբունիի որոշ փողոցներում ջուր չի լինի