Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով
23/10/2014 16:32

Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով

«Վերջին 4 տարիներին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ, ծնելիության մակարդակը չի աճել, սակայն աճել են հղիության և ծննդաբերության համար տրվող նպաստների չափը»,- այսօր կառավարությունում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի առջև աշխատող մայրիկներն ու հղի կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով օրենքի փոփոխությունների դեմ. Այն է` դեմ էին իրենց համար նախատեվսած նպաստներից  20 տոկոսը կրճատել և փոխանցել չաշխատող կանանց. Նրանք առաջարկում էին այլ աղբյուրներ օգտագործել, ոչ թե աշխատող կանանց տրվող գումարներից կրճատել:

«2014թ-ի համար նախատեսված 8.5 մլրդ դրամի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հասցնել 12 մլրդ–ի»,- ասաց նախարարը:

Ա. Ասատրյանը կատարված ուսուամնասիրություններից հետո հակված է կարծելու, որ ծննդաբերությունից առաջ որոշ չաշխատող կանայք որևէ հիմնարկում գրանցվում են, ու ստանում նպաստ, որն էլ պատճառ է դառնում նպաստների, սակայն ոչ ծնունդների թվի ավելացման:

«Ներկայացված լուծումների նախագիծը վերջնական չէ, դրանք առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև գանք լիարժեք համաձայնության»,- ասաց Ա. Ասատրյանը: Նախարարը կողմ է արդարությանը` և աշխատող, և չաշխատող մայրերը պետք է նպաստ ստանան. «Մենք չաշխատող մայրերին նպաստ տրամադրելով՝ նվազեցնում ենք ինչ-որ ձևերով ձևակերպվելու և նպաստները ստանալու ռիսկերը»:

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով»,- հիշեցման կարգով ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նախորդող հրապարակում՝ «Ով հղիանա, ում բյուջեն լցվի». Բողոք՝ մայրության նպաստի կրճատման դեմ

Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով