Ազգային ժողովը վերածվում է գեղի կլուբի
23/10/2014 09:05

Ազգային ժողովը վերածվում է գեղի կլուբի

Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների: Այս մասին գրել է «Հրապարակը»:

Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուհի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով:

Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը. «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,- ասել է նա Փոստանջյանին:
 

Ազգային ժողովը վերածվում է գեղի կլուբի