Դեմքը երիտասարդացնելու պարզ միջոց
23/10/2014 20:10

Դեմքը երիտասարդացնելու պարզ միջոց

Դեմքի մաշկը առանձնահատուկ խնամք է պահանջում տարվա այս եղանակին: Այս պարզ և օգտակար դիմակի բաղադրատոմսը ունի պիլինգի էֆեկտ, այն երիտասարդացնում և ձգում է մաշկը:

Վերցրեք 1 փաթեթ չինական կամ ճապոնական կանաչ թեյ` առանց հավելումների և 1 ձվի դեղնուց: Կանաչ թեյը հանեք փաթեթից և խառնեք դեղնուցի հետ:

Դիմակը մերսող շարժումներով քսեք դեմքին և 10-15 րոպե անց մաքրեք, որից հետո շարունակեք թեթև մերսել մաշկը:
 

Դեմքը երիտասարդացնելու պարզ միջոց