Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը
23/10/2014 18:08

Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը

Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Այս մասին հայտնում են  ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:

Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը