Տիմոշենկոն հրաժարվել է ներկայացնել ընդդիմությունը Գերագույն Ռադայում
23/10/2014 20:39

Տիմոշենկոն հրաժարվել է ներկայացնել ընդդիմությունը Գերագույն Ռադայում

«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը Գերագույն Ռադայում տեղեր գրավելու պարագայում չի աջակցելու ընդդիմությանը, այլ ժողովրդավարական կոալիցիա կկազմի:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Տիմոշենկոն նշել է, որ լինելով ժողովրդավարական կոալիցիայի կազմում իրենք սպիտակին սև չեն ասելու և սևին՝ սպիտակ: Նրա խոսքով՝ իրենք լինելու են քաղաքականության սանիտարները:

Տիմոշենկոն նշել է, որ Գերագույն Ռադայի ընտրությունների օրը պետք է անցկացնել Ուկրաինայի՝ՆԱՏՕ-ի կազմ մտնելու մասին հանրաքվեն:

Նշվում է, որ Ուկրաինայում խորհրդարանականն ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: Ընտրություններին մասնակցելու է 29 քաղաքական կուսակցություն:
 

Տիմոշենկոն հրաժարվել է ներկայացնել ընդդիմությունը Գերագույն Ռադայում