Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է նախագահների կամքից
23/10/2014 17:51

Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է նախագահների կամքից

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ միավորումից կամ միությունից:

Trend գործակալության փոխանցմամբ, Ուորլիքը հույս է հայտնել, որ նախագահները, հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած հանդիպումները, իրենց վրա հակամարտությունը կարգավորելու պարտավորություն կվերցնեն:

Նրա խոսքով, ամռանը հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո իրավիճակը կարգավորվել է, սակայն լարվածությունը պահպանվում է:
 

Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է նախագահների կամքից