ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 27-ից մարզերում ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով
23/10/2014 13:00

ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 27-ից մարզերում ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով

Կառավարության նիստի ժամանակ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ից հետո սպասվում է մոտ 20 աստիճանի անկում:

Լոռիում, Տավուշում և Սյունքիում ջերմաստիճանը աստիճանաբար կիջնի, նախարարի խոսքով, սպասվում է սիբիրյան ցիկլոն:

Իսկ ահա ԱԻՆ լրատվական ծառայությունից ավելի մանրամասն են ներկայացնում այդ օրերի եղանակի տեսությունը:

Այսպես՝ հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:  Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 27-ից մարզերում ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով