Արամ Մանուկյան. Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի
24/10/2014 13:29

Արամ Մանուկյան. Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի

Ժողովուրդն այսօր ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի: Ոչ իշխանական ուժերի նպատակն է կարգավորել երկրում առաջացած ծանր իրավիճակը: Ճեպազրույցների ժամանակ, խոսելով երեկոյան կայանալիք եռյակի հանրահավաքի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

«Այսօր հանրահավաքի վերջում կլինի բոլոր հարցերի պատասխանները: Ես ծանոթ չեմ Ծառուկյանի կամ Տեր- Պետրոսյանի ելույթներին: Այդպիսի ադաթ չունենք, որպեսզի ծանոթանանք մեր գործընկերների ելույթներին: Ունենք համաձայնություն, որը պետք է լինի: Բովանդակության ու քանակի մասին ոչ մի բան չենք պայմանավորվել»,-ասաց նա՝ հավելելով, թե մանրամասների մասին չի ցանկանում խոսել, քանի որ գաղտնիքները չի ուզում բացել: 

Շարունակելով խոսքը՝  ՀԱԿ պատգամավորն ասաց, որ եղել են եռակողմ և երկկողմ հանդիպումներ, կան թիմային որոշակի սցենարներ, բայց այդ սցենարները կընտրվեն լիդերների ելույթներից հետո, որը նրանց ելույթներում անպայման կհայտարարվի:

«Որևէ մեկն այս պահին չի խոսի իր հայտարարությունների մասին: Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ սա ոչ թե հոկտեմբերի 10-ի, այլ 24-ի միտինգն է»,-  ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Այսօր կունենանք քայլ առաջ հանրահավաք

Արամ Մանուկյան. Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի