Թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը կխորանա
24/10/2014 20:36

Թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը կխորանա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Թուրքիայի ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելը Թբիլիսիում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը:

Apsny.ge-ի փոխանցմամբ` թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանին՝ՆԱՏՕ-ի հիմնական փաթեթի իրագործման համար:

Ալասանիան իր շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ վրացական ԶՈւ-րի ամրանդման գործում ունեցած ավանդի համար:

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևոր է թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցության հարցը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ զորավարժությունները այդ ուղղությամբ:
 

Թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը կխորանա