Վ. Բաղդասարյան. Իշխանությունները ևս ցանկանում են առաջացած խնդիրները լուծել
24/10/2014 13:07

Վ. Բաղդասարյան. Իշխանությունները ևս ցանկանում են առաջացած խնդիրները լուծել

«Ես իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Մենք ունենք բավականին խնդիրներ, որոնք պետք է հաղթահարենք ոչ թե հակասությունների հիմքում, այլ՝ քննարկումների արդյունքում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իշխանությունները, նրա խոսքով, ևս ցանկանում են, որ այդ խնդիրները լուծվեն.«Մենք ևս ուզում ենք առաջացած խնդիրները լուծել»:

Անդրադառնալով այսօրվա եռյակի հանրահավաքին` Վ. Բաղդասարյանն ասաց, որ ինքն անձամբ դրանց հետևում է «օնլայն» տարբերակով.

«Ես միշտ հետևում եմ և տեսնում եմ, թե ինչ է այնտեղ կատարվում: Գուցե դուք ամեն ինչ չէ, որ տեսնում եք, բայց ես ամեն ինչ տեսնում եմ»:

Վ. Բաղդասարյան. Իշխանությունները ևս ցանկանում են առաջացած խնդիրները լուծել