«Ռոսնեֆտը»  մտադիր չէ ներդրում անել «Նաիրիտում»
25/10/2014 09:13

«Ռոսնեֆտը» մտադիր չէ ներդրում անել «Նաիրիտում»

Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում:

«Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի ամենաբարձր մակարդակով: Դեռևս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 միլիոն դոլար ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»:
 

«Ռոսնեֆտը» մտադիր չէ ներդրում անել «Նաիրիտում»