.jpg)
Նախարար. Պետք է տարանջատել հղիության նպաստը հիվանդության նպաստից
«Փորձում եք ապացուցել, թե այս օրինագծի ծախսերը նպատակահարմար չեն: Դուք խոսում եք 20 տոկոսի մասին, որ կանայք չարաշահումներ են իրականցնում, բայց ինչու պետք է մյուս 80 տոկոսը պարտավորություն կրեն վճարելու համար: Խոսում եք չարաշահումներից, բայց մոռանում եք կանանց, ովքեր բարձր հարկեր են վճարում»,- խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:
«Ձեզ երևի, թե հայտնի է, որ կանանց աշխատավարձերը բարձրանում են, իսկ նրանք ավելի շատ հարկեր են վճարում: Այստեղ չեմ ուզում հարցականի տակ դնել ծախսերի արդյունավետությունը, սակայն պետք է վերահսկել: Դուք ունեք ռիսկային գործատուների ցուցանիշ, բայց շատ հեշտ է թիրախայի ուսումնասիրություն կատարել և հայտնաբերել չարաշահողներից: Խոսում ենք մայրացող կանանց մասին, ովքեր հարկեր են վճարում»,- նկատեց նա:
«Ես երբևէ չարաշահում բառը չեմ օգտագործել»,- արձագանքեց նախարարը` շարունակելով. «Մենք չենք ասել, թե չարաշահումեր կամ խարդախություններ կան: Մենք ասում ենք, որ գործող նորմերը ընձեռում են հնարավորություններ որոշ անձանց, ովքեր իրենց ծանոթ-բարեկամներին ձևակերպում են աշխատանքի կամ պարգևատրում նրանց: Սրանք չարաշահումներ չեն, այլ իրավական ակտեր են, որոնց գնահատական չի տրվում: Այն, որ ծախսերն ավելանում են, դա միանշանակ է: Եթե մենք խոսում ենք այս նպաստների մասին, ուրեմն այդ նպատակին պետք է ծառայի: Ռիսկային գործոնների մասին խոսելուց մենք երևէ չենք նշել միայն բարձրների մասին, մենք խոսել ենք միայն նպաստների մասին, բայց ասել, որ ավելի շատ ռիսկային գործոններ կան, քան աշխատող կանայք են: Այն խնդիրները, որոնց մասին նշեցի, ուզում ենք, որ դրանց շուրջ այս քննարկումների ընթացքում համաձայնության գանք»,- պարզաբանեց նախարարը:
«Կան դեպքեր, երբ կինը պարգևավճարներ չի ստանում: Այս նախագծով այդ ռիսկերը դուք ավելի շատ եք մեծացնում»,- հակադարձեց Մանեն, իսկ նախարարն արձագանքեց. «Կարծում եմ, որ այս քննարկումների ժամանակ պետք է տարանջատել հղիության նպաստը՝ հիվանդության նպաստից: Այո, մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց պարգևավճարները շատանում են հատկապես Ամանորի նախաշեմին: Խնդիր է, թե երբ են պարգևատրումները տեղի ունենում: Դրա համար այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք, միաժամանակ ներկայացրել ենք նաև խնդրները: Մենք այդ առաջարկությունները քննարկելու ենք և դուրս ենք գալու այն լուծումների վրա, որ պետք է լինի համալիր»,- հավելեց նախարարը:
Նախորդող հրապարակում՝ Հարց նախարարին. Ի՞նչ երաշխիքներ կան, որ ծրագիրը չի ծառայի ի շահ հարուստների