.jpg)
Գվարդիոլա. Հպարտ եմ իմ թիմի խաղով
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է իր թիմի՝ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի հետ խաղի արդյունքներից:
«Ես հպարտ եմ իմ թիմով և այս խաղով: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և առաջին կեսում մրցակցին ոչ մի հակագրոհի հնարավորություն չտվեցինք, իսկ երկրորդ կեսում մի փոքր հոգնել էինք»,-ասել է նա:
Խ. Գվարդիոլայի խոսքով՝ իրենք չեն հաղթել, քանի որ կազմակերպչական առումով մի փոքր վատ են հանդես եկել:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: