Կոմիտասի 145-ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնում
27/10/2014 20:56

Կոմիտասի 145-ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնում

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը: Համերգի մասնակիցներն էին Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր երգիչ Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Արաքելյանը: Այս մասին տեղեկացնում են Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղ:

Համերգին հնչել են դաշանմուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ես առուն», «Ալագյազ» և «Խնկի Ծառ» երգերը, «Կռունկ» և «Քելեր-Ցոլեր», «Ծիրանի ծառ¦»և «Ծիծեռնակ» ստեղծագործությունները: Մենակատարների ելույթը եզրափակվել է Կոմիտասի Հաբրբան ստեղծագործությամբ: Համերգի հաջորդ հատվածը եղել է «Կոմիտաս» երգչախմբի ելույթը:

Հատկանշական է երգչախմբի և Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանի դերն ու աջակցությունը երգչախմբի ստեղծման գործում, ինչպես նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Հակոբյանի, ինչպես նաև երգչախմբին նվագակցող էլլա Բաբայանի՝ ելույթի նախապատրաստման համար տարվող անգնահատելի աշխատանքը:

Համերգի ավարտին ողջույնի խոսքով են հանդես եկել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, որը նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր:

Համերգին ներկա են եղել Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ, այլք:


 

Կոմիտասի 145-ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնում