.jpg)
27/10/2014 20:31
Դավթաշենի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: