.jpg)
Երևանում այսօր սպասվում է անձրև
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Երևանում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է +8-ից +10 աստիճան, երեկոյան՝ +5-ից +7 աստիճան, հոկտեմբերի 28-ի գիշերը՝ +4-ից +6 աստիճան: