Քաղաքագետ. Հայաստանում թավշյա հեղափոխություն հնարավոր չէ
28/10/2014 09:39

Քաղաքագետ. Հայաստանում թավշյա հեղափոխություն հնարավոր չէ

«Հրապարակն» անդրադարձել է հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթին ու զրուցել որոշ գործիչների հետ: Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եռյակի որոշակի պասիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ իշխանությունը լուրջ չի ընդունում և հուժկու հակահարվածների չի անցնում: Քաղաքագետն ինքն էլ ռեալ չի համարում ո'չ Ծառուկյանի կողմից կտրուկ գործողությունների հավանականությունը, ո'չ էլ թավշյա հեղափոխության իրականացումը: Դրա համար, ըստ նրա, պետք է առնվազն թույլ իշխանություն, որի ուժային լծակները չեն գործում:

«Կարծում եմ` գործող իշխանություններին կարելի է թերագնահատել ցանկացած հարցում, բայց ոչ ուժային կառույցների թույլ լինելու, հետևաբար որևէ թավշյա հեղափոխություն հնարավոր չէ»,-նշել է Մինասյանը:

ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանի համար նույնիսկ դժվար է հասկանալ, թե եռյակն ինչ պրոցես է սկսել, ով ինչ է ցանկանում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Քաղաքագետ. Հայաստանում թավշյա հեղափոխություն հնարավոր չէ