Բակո Սահակյանն ԱԱԾ և ԱԽ նոր պետեր է նշանակել
29/10/2014 14:31

Բակո Սահակյանն ԱԱԾ և ԱԽ նոր պետեր է նշանակել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագայի մամուլի ծառայությունից: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին Արշավիր Ղարամյանը ազատվել էր ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնից: 

 

 

Բակո Սահակյանն ԱԱԾ և ԱԽ նոր պետեր է նշանակել