Դավիթ Հարությունյանն՝  իր նոր պաշտոնի և հրաժարականի մասին
29/10/2014 12:37

Դավիթ Հարությունյանն՝ իր նոր պաշտոնի և հրաժարականի մասին

Այսօր Խորհրդարանում լրագրողները Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին նրա հրաժարականի մասին:

Վերջինս անակնկալի գալով` հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հավաստի համարում լրագրողներն այդ լուրերը: Լրագրողները հետաքրքրվեցին նաև` արդյոք նոր պաշտոնի հեռանկարներ չկա՞ն, որին ի պատասխան Դ. Հարությունյանն արձագանքեց.

«Նման առաջարկ չեմ ունեցել: Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա ասեմ` այո, հաճախ են սկսել այդպիսի լուրերը շրջանառվել, բայց չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված: Երևի թե դուք մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ իմ շուրջ նման լուրեր են շրջանառվում»,- հետաքրքրվեց նա:

 

Դավիթ Հարությունյանն՝ իր նոր պաշտոնի և հրաժարականի մասին