Գվարդիոլա. Շվայնշտայգերը շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ
29/10/2014 18:53

Գվարդիոլա. Շվայնշտայգերը շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի առողջացման գործընթացը.

«Մոտ է Շվայնշտայգերի առողջացման վերջնական փուլը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ:  Նրա վերադարձի հստակ ժամկետը կախված է ֆիզիոթերապեվտից ու բժշկից: Հենց Բաստիանը դադարի ցավ զգալ` կվերսկսի ելույթները»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Շվայնշտայգերն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպման չի մասնակցել:  

Գվարդիոլա. Շվայնշտայգերը շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ