Քաղաքագետ. Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ՄԽ ֆորմատն այլընտրանք չունի
29/10/2014 17:43

Քաղաքագետ. Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ՄԽ ֆորմատն այլընտրանք չունի

Այս հանդիպումով Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն այլընտրանք չունի և բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն ֆորմատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնլով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն այս հանդիպմանը պետք է առաջին հերթին մի խնդիր լուծեր՝ բանակցություններում ամրապնդեր իր դիրքերը՝ հենվելով օգոստոսյան ռազմական հաջողությունների վրա:

«Մեծ հաշվով այս հանդիպումը դրական էր Հայաստանի համար: Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանն այլևս պատերազմով չի կարող սպառնալ և ազդել բանակցային գործընթացի վրա: Այնպես որ բարենպաստ իրավիճակը է մեր դիրքերն ամրապնդելու համար:
Այս հանդիպմանը զգացվում էր, որ Իլհամ Ալիևն իրենց դիրքերն ամրապնդելու համար որևէ դրույթ չուներ»,- ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ օգոստոսյան դեպքերից ու նախագահների վերջին հանդիպումներից հետո Հայաստանը ցույց տվեց, որ այն երկիրը չէ, որին պետք է պաշտպանել ագրեսիայից, այլ ինքն իրեն կարողանում է պաշտպանել:

 

Քաղաքագետ. Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ՄԽ ֆորմատն այլընտրանք չունի