Շենգավիթի քննչական բաժնի պետի ու քննիչի նկատմամբ հարուցված գործը ՀՔԾ-ում է
29/10/2014 18:24

Շենգավիթի քննչական բաժնի պետի ու քննիչի նկատմամբ հարուցված գործը ՀՔԾ-ում է

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Համաձայն դատախազի որոշման` քննիչը նախաքննության ժամկետն ավարտելուց մեկ օր անց է միջնորդություն ներկայացրել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը չի բավարարվել, իսկ քննչական բաժնի պետը նախաքննության ժամկետները պահպանելուն հետևելու իր լիազորությունները պատշաճ չի կատարել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Շենգավիթի քննչական բաժնի պետի ու քննիչի նկատմամբ հարուցված գործը ՀՔԾ-ում է