Դեսպան. Հուսանք՝ Թուրքիան մոտ տարիներին կմտածի Ցեղասպանության հարցի մասին
29/10/2014 16:16

Դեսպան. Հուսանք՝ Թուրքիան մոտ տարիներին կմտածի Ցեղասպանության հարցի մասին

Մենք հույս ունենք, որ Թուրքիան մոտակա տարիներին կմտածի այդ հարցի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն,  ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Իհարկե, պետք է ներողություն խնդրել, հաշտեցման ուղիներ գտնել»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ նկատելով, որ այս հարցում թուրք հասարակության մեջ որոշակի առաջընթաց կա:

«Այնպես որ, հուսանք ամբողջ Թուրքիան կմտածի հարցի մասին: Պետք է նայել առաջ ու հաղթահարել հին թշնամությունը»,- ասաց դեսպան Մորելը:
 

Դեսպան. Հուսանք՝ Թուրքիան մոտ տարիներին կմտածի Ցեղասպանության հարցի մասին