Գերմանիայի դեսպան. Նախագահների հանդիպումներից չարժի մեծ ակնկալիքներ ունենալ
29/10/2014 15:35

Գերմանիայի դեսպան. Նախագահների հանդիպումներից չարժի մեծ ակնկալիքներ ունենալ

Չարժե չափից ավելի լավատես լինել և մեծ արդյունքներ ակնկալել նախագահների հանդիպումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն՝ անդրադառնալով հոկտեմեբրի 27-ին Ֆրանսիայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը.

«Միևնույն ժամանակ՝ կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցում են, կա երկխոսություն»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ պետք է հաշտության ուղիներ գտնել հստակ հարցերի շուրջ:

«Այս տարվա մեջ սա նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Երկար ժամանակ նախագահների չէին հանդիպում և դա լռության փուլ էր: Շատ ուրախ ենք, որ Ֆրանսիայի նախագահը նախաձեռնեց նման հանդիպում»,- ասաց Մարելը:
 

Գերմանիայի դեսպան. Նախագահների հանդիպումներից չարժի մեծ ակնկալիքներ ունենալ