Շոյգու. ՌԴ-ն զարգացնելու է իր ռազմակայանները Հայաստանում և Տաջիկստանում
29/10/2014 20:25

Շոյգու. ՌԴ-ն զարգացնելու է իր ռազմակայանները Հայաստանում և Տաջիկստանում

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է ակտիվորեն զարգացնել իր օտարերկրյա ռազմակայանները:

Itar-tass-ի փոխանցմամբ՝ Շոյգուն նշել է, որ իրենք զարգացնելու են Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գտնվող իրենց ռազմակայանները:

Նրա խոսքով՝ ռուսական ռազմաօդային ուժերը տեղակայվել են նաև Բելառուսում և սկսել են թռիչքներ իրականացնել:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում ՝Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը: Բացի այդ, Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ-ի անդամ:
 

Շոյգու. ՌԴ-ն զարգացնելու է իր ռազմակայանները Հայաստանում և Տաջիկստանում