Զիդան. Պոգբան Մակելելեի և Վիեյրայի կարողություններով է օժտված
29/10/2014 18:20

Զիդան. Պոգբան Մակելելեի և Վիեյրայի կարողություններով է օժտված

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է «Յուվենտուսում» հանդես եկող իր հայրենակից Պոլ Պոգբայի մասին.

«Այն, ինչ 21 տարեկանում անում է Պոգբան, անհավատալի է: Հնարավոր է, որ նրա մասին շատ են խոսում, բայց այսպես շարունակելու դեպքում Պոգբան կդառնա լավագույններից մեկն աշխարհում: Պոգբան Կլոդ Մակելելեի և Պատրիկ Վիեյրայի կարողություններով է օժտված: Եթե մարզեի նրան` կենտրոնում կօգտագործեի: Պոգբան պետք է այսպես շարունակի, որ կարողանա համալրել համաշխարհային աստեղերի շարքը»,- ասել է Զիդանը:  

Զիդան. Պոգբան Մակելելեի և Վիեյրայի կարողություններով է օժտված