.jpg)
Ա. Վարդերեսյան. Գրագողության դեպքերը հիմնականում բուհական դասագրքերում են
Ոստիկանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 158,159,197 հոդվածների հատկանիշներով բացահայտել է 75 դեպք, որոնցից 49-ը հեղինակային և հարակից իրավունքները խախտելուն, 22-ը` ապրանքային նշանը ապօրինի օգտագործելուն և 4-ը` արտոնագրային իրավունքը խախտելուն են վերաբերվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ Արթուր Վարդերեսյանը:
Ա. Վարդերեսյանը ասաց, որ գրագողության դեպքեր հիմնականում բուհական դասագրքերում են:
Նրա խոսքով՝այս ոլորտն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով ոստիկանության կողմից մշակվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն «արդեն քննարկվել է պետական-իրավական հանձնաժողովում և լրամշակվելուց հետո այն կուղարկվի Ազգային ժողով»: